40-ամյա Քորթնի Քարդաշյանը հեռանում է ընտանեկան իրապատում-շոուից
Քորթնի Քարդաշյանն, ով ընտանեկան Keeping Up With The Kardashians հայտնի նախագծում է 2007 թվականից, 12 տարի անց որոշել է լքել նախագիծը։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։
Քորթին նշել է, որ ինքն ուղղակի ցանկանում է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ և հնարավորինս եռանդ ներդնել մայրիկ լինելու համար։
«Այնպես չէ, որ ես հրաժեշտ եմ տալիս և հնարավոր է, որ դուք ինձ դեռ տեսնեք 18-րդ եթերաշրջանում, որը հիմա նկարահանման ընթացքի մեջ է»,- ասել է Քորթնին։
Հեռուստաաստղի կրտսեր քույրը՝ Քլոեն նշել է, որ ցավում է քրոջ հեռանալու համար և հույս ունի, որ նա դեռ կվերադառնա նախագիծ։








