Քանյե Ուեսթը՝ ջրիմուռներից պատրաստված սպորտային կոշիկների հավաքածուով

17:43 • 12.11.19

Ռեփեր Քանյե Ուեսթն իր երկրպագուներին ամեն անգամ զարմացնում է՝ ներկայացնելով ինչպես դիզայներական նոր հավաքածուներ, այնպես էլ անելով հայտարարություններ, որոնք համացանցում մեծ իրարանցում են առաջացնում։

Այս անգեմ ևս նա իր հետևորդներին չի թողնում ձանձրանալ։ Քանյեին պատկանող Yeezy ապրանքանիշի գլխավոր դիզայներ Սթիվեն Սմիթը հայտարարել է, որ էկոլոգիական խնդիրներն իրենց ստիպում են անել այն, ինչն անում են և դա միայն առաջին էտապն ու Քանյեն դեռ շարունակելու է այս ոլորտում իր գործունեությունը։

Ռեփերը ներկայացնելու ջրիմուռներից ստացված պենոպլաստով էկոլոգիական սպորտային կոշիկներ։ Քանյեի խոսքով Վայեմինգում հենց իրենք են աճեցնելու ջրիմուռները, որոնք հումք են լինելու սպորտային կոշիկների նոր հավաքածուի համար։

Սպորտային կոշիկների նախատիպն արդեն պատրաստ է։

Քանյե Ուեսթը՝ ջրիմուռներից պատրաստված սպորտային կոշիկների հավաքածուով