Լիլիթ Բաբասյանը հրաժարվել է ամուսնու՝ Ալեքսանդրի ազգանունից և ներկայանում է Լիլիթ Բասյան անվամբ. զույգը բաժանվել է

14:11 • 25.11.19

Սննդաբան Լիլիթ Բաբասյանը հրաժարվել է ամուսնու՝ դերասան Ալեքսանդր Բաբասյանի ազգանունից և սկսել է ներկայանալ Լիլիթ Բասյան անվամբ: Սոցիալական ցանցերի բոլոր էջերում Լիլիթը փոխել է իր անունն ու ներկայանում է նոր անվամբ:

Սոցցանցային էջերից Լիլիթը հեռացրել է նաև Ալեքսանդրի հետ լուսանկարները: Ալեքսանդրի էջից համատեղ լուսանկարները հեռացված չեն:

Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ Լիլիթն ու Ալեքսանդրն ամուսնալուծվելու որոշում են կայացրել: Նրանք, սակայն, չեն խոսում այս մասին:

Tert.am Life-ը կապ հաստատեց Ալեքսանդրի հետ: Դերասանն ասաց, որ առայժմ մեկնաբանություն չի տալիս: Այս թեմային կանդրադառնա, երբ ժամանակը գա: