«Գայանեի համար շատ ցավում եմ և աղոթում, որ Աստված օրհնի իրեն». Անժելա Սարգսյանը՝ Գայանե Ասլամազյանի ամուսնալուծության մասին
Դերասանուհի Անժելա Սարգսյանն անդրադարձել է դերասանուհի Գայանե Ասլամազյանի ամուսնալուծության և նրա նախկին ամուսնու՝ բանտում լինելու թեմային և գրել.
«Հերիք ա, հերիք ա ինձ ուղարկեք նմանատիպ screenshot-եր և տեքստեր, որ ուրախ եք։ Ես չեմ ապրում անցյալով և ներել եմ բոլորին, ովքեր ցավեցրել են ինձ։ Մարդիկ, մի կաթիլ Աստծո վախն ունեցեք, երբ դատում եք ուրիշին։ Ոչ մեկս մաքուր չենք և ապահովվագրված չենք այս կյանքում։ Իսկ Գայանեի համար շատ ցավում եմ և աղոթում, որ Աստված օրհնի իրեն, այս երկրում անչափ դժվար է միայնակ կնոջ համար 0-ից կյանքը սկսելը։ Թող Աստված ողորմի բոլորիս...»:
Կից նա հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է մեկնաբանություն, որը հիշեցնում է տարիներ առաջ Գայանեի կտրուկ մոտեցումը Անժելա Սարգսյանի անվան հետ կապված սեքս-սկանդալին:
.jpg?1574937078321)







