Երգչուհի Լայանան որդի է ունեցել
Ծնվել է երգչուհի Լայանայի և պրոդյուսեր Ռոլանդ Պողոսյանի երկրորդ երեխան: Լայանան որդի է պարգևել ամուսնուն։
Ռոլանդը Ֆեյսբուքի իր էջում շտապել է հրապարակել որդու հետ առաջին լուսանկարը և մակագրել՝ Պողոսյան Ռոբերտ Ռոլանդի։
Նշենք, որ երգչուhու և ամուսնու առաջնեկը՝ Էլինան, չորս տարեկան է։
Ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույցում երգչուհին ասել էր, որ իրենց համար երեխայի սեռը էական չէ, իրենք ուղղակի ցանկանում են, որ Էլինան միայնակ չմեծանա։








