Հայտնի է «Միսս Տիեզերք 2019»-ի հաղթողը, Հայաստանը չհայտնվեց լավագույն 20-յակում

09:26 • 09.12.19

«Միսս տիեզերք 2019» մրցույթում այս տարի հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Զոզիբինի Թունզին:

26-ամյա Թունզին մրցույթի շրջանակում հայտնի դարձավ, քանի որ ակտիվ պայքարում է ընտանեկան բռնության դեմ:

Թագի համար եզրափակչում Զոզիբինի Թունզիի հետ պայքարում էին Մեքսիկայի ներկայացուցիչ Սոֆյա Արագոնը , Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Մեդիսոն Անդերսոնը:

Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Դայանա Դավթյանը չհայտնվեց թոփ 20-յակում:

Հայտնի է «Միսս Տիեզերք 2019»-ի հաղթողը, Հայաստանը չհայտնվեց լավագույն 20-յակում