2020-ի լավագույն ամանորյա նվերները մտերիմներին
Ամեն տարի՝ Ամանորին ընդառաջ, մարդիկ կանգնում են դժվար ընտրության առաջ՝ ինչ նվիրել սիրելիին, ծնողներին ու ընկերներին։ Չնայած որ, թվում է, այդ օրերին ամենուրեք նվերներ են, զեղչեր ու առաջարկներ, այնուամենայնիվ բարդ է գտնել այնպիսի մի նվեր, որը կլինի չկրկնվող, օգտակար, հետաքրքիր ու անմոռանալի։
Ձեզ համար առանձնացրել ենք հետաքրքիր նվերների գաղափարներ, որոնք կօգնեն այս հաճելի հոգսաշատ օրերին ավելի արագ կողմնորոշվել։
2020 ամանորյա թրենդային նվերներ տղամարդկանց
Ո՞վ է ասել, որ տղամարդկանց նվերները պիտի լինեն միշտ նույնը․ ձեռքի ժամացույց, օծանելիք, գոտի, մոխրագույն կամ մուգ կապույտ շարֆ։ Ցանկանու՞մ եք անակնկալ մատուցել ձեր ընտանիքի տղամարդկանց, ապա փոխեք մոտեցումը։
2019 թվականի լավագույն նվերներից մեկը ծխող մարդկանց համար շարունակում է պահպանել իր դիրքերը այս տարի ևս։ Դիմավորեք 2020 Ամանորը առանց ծխի։ IQOS-ը ժամանակակից և ավելի քիչ վնասակար այլընտրանք է սիգարետ ծխելուն։ Այրելու փոխարեն այն տաքացնում է ծխախոտը, ինչի արդյունքում բացառվում է մոխրի, ծխի և կպչուն հոտի առաջացումը։
IQOS 3 DUO ծխախոտի տաքացման համակարգ
22.000 - 50.000 դրամ

Սովորական ժամացույցը կարելի է փոխարինել smart fitness tracker-ով՝ նվերի դասական տարբերակին ժամանակակից շունչ տալով:
KUNGIX Smart Watch with Fitness Tracker
21.000 - 22.000

2020 ամանորյա թրենդային նվերներ կանանց համար
Հակառակ տարիներով գոյություն ունեցող կարծրատիպի՝ կանանց նվեր ընտրելն ավելի պարզ է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Նվերի ընտությունն էլ ավելի հեշտ կլինի, եթե պարզեք նվերը ստացողի հետաքրքրությունները։
Օծանելիքը բացարձակ շքեղություն է, բոլոր հրաշալի նվերներից ամենագեղեցիկը: Իսկ կանայք արժանի են միայն լավագույնին։ Օծանելիքի ընտրության հարցում կարող եք հիմնվել այն բրենդերի վրա, որոնցից նա արդեն օգտվել է։ Պարզապես ասեք անվանումը ցանկացած մասնագիտացված խանութի կոնսուլտանտներին, և նրանք կօգնեն ձեզ ընտրության հարցում։ Եթե նման տեղեկություն կամ ընտությանը հատկացնելու ժամանակ չունեք, կարող եք ձեռք բերել օծանելիքի խանութի նվեր քարտ։
TOM FORD Sole di Positano Acqua Օծանելիք
62.000 - 87.000

Ամանորին ընդառաջ աշխատելուց, նվերներ ընտրելուց ու ուտեստներ պատրաստելուց հետո SPA այցելելու սերտիֆիկատը ամենալավ նվերը կլինի ցանկացած կնոջ համար։ Մերսումներ, պարուրումներ ու կոսմետոլոգիական այլ պրոցեդուրաներ․․․ էլ ինչ է անհրաժեշտ լիարժեք ռելաքսի համար։
Jon’Ric SPA պրոցեդուրաների նվեր քարտ
20.000 - 50.000 դրամ








