Արփինե Հովհաննիսյանը Լոնդոնում նշանվել է
23:26 • 28.12.19
Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նշանվել է։ Նշանադրությունը տեղի է ունեցել Լոնդոնում։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից։
Նրա ընտրյալն Արշակ Մնացականյանն է։ Վերջինս «Աստղիկ» ԲԿ-ում պլաստիկ վիրաբույժ է և պլաստիկ վիրաբուժության գծով փոխտնօրեն։

Placeholder







