«Ես շատ եմ սիրում նվերներ ստանալ»․ Մարինկա Խաչատրյանի ամանորյա ֆոտոշարքը
Մարինկա Խաչատրյանն իր հետևորդներին որոշել է շնորհավորել տոնական ֆոտոշարքով։ Դերասանուհին մի քանի հրապարակում է արել, որոնց կից՝ տարբեր գրառումներ։ Այն, ինչ նա ցանկանում է իր երկրպագուներին՝ ժպիտն է և սերը։
Լուսանկարներից մեը, որտեղ նա բացում է Ձմեռ պապիկից ստացած նվերը, դերասանուհին մակագրել է․ «Ես շատ եմ սիրում նվերներ ստանալ, իսկ դո՞ւք»։
Նշենք՝ 2019 թվականը Մարինկայի համար և՛ անձնական, և՛ գործնական տեսանկյունից նորություններով հագեցած է եղել։ Դերասանուհու 22-ամյակի խնջույքի ժամանակ սիրելին՝ Հրաչ Թառոյանը, նրան անակնկալ մատուցեց: Վերջինս ամուսնության առաջարկություն արեց Մարինկային։












