«Այն, ինչ ես երբևէ Ամանորին ցանկացել եմ, ունեմ»․ Մովսես Երեմյանի և Աննա Սիմոնյանի առաջին Ամանորը ԱՄՆ-ում
Դերասան Մովսես Երեմյանը և պարուհի Աննա Սիմոնյանը ներկայումս բնակություն են հաստատել ԱՄՆ-ում։ Զույգն իրենց որդու՝ Անրիի հետ, օվկիանոսից այն կողմ ընտանեկան առաջին Ամանորն է նշել։ Աննան, ով ներկայումս ԱՄՆ-ում զբավում է հեռուստահաղորդավարուհու աշխատանքով, իր հետևորդների հետ կիսվում է ոչ միայն աշխատանքային, այլև ընտանեկան լուսանկարներով։
Պարուհին հետևորդներին շնորհավորել է ընտանեկան լուսանկարով, որին կից գրառում է կատարել․ «Այն, ինչ ես երբևէ Ամանորին ցանկացել եմ, ունեմ։ Թող Աստված առողջ պահի մեր ծնողներին և երեխաներին»։
Նշենք՝ մինչև ամուսնությունը Աննան երկար տարիներ ապրել է Ամերիկայում, ամուսնությունից հետո նա տեղափոխվեց Հայաստան, սակայն այս փուլում նրանք իրենց ծրագրերը կապում են ԱՄՆ-ի հետ։










