Գուրգեն Դաբաղյանի և կնոջ անմոռանալի Ամանորը Փարիզում
Երգիչ Գուրգեն Դաբաղյանն ու կինը՝ Իննան, որոշել էին ամուսինների կարգավիճակում առաջին Ամանորը դիմավերել սիրահարների համար խորհրդանշական քաղաքում՝ Փարիզում:
2020-ի առաջին օրերին զույգը վայելել է Փարիզն ու անմոռանալի օրեր ունեցել: Նրանք արդեն վերադարձել են Հայաստան: Tert.am Life-ը ներկայացնում է զույգի հանգստի լուսանկարներն ու հանգստի մանրամասները:
«Շատ լավ հանգիստ ունեցանք: Ամենաանմոռանլի ու հետաքրքիր պահը հենց Նոր տարվա գիշերն էր: ես, Իննան ու մեր ընկերները, որոնք Փարիզ էին եկել ԱՄՆ-ից, 2020-ը դիմավորեցինք Էյֆելյան Աշտարակի մոտ, Սենա գետի ափին: Իսկապես անոմռանալի էմոցիաներ էին, շատ հետաքրքիր Ամանոր ստացվեց»,- ասաց նա:

Զույգը պատահական չէր ընտրել Փարիզը: Նոր տարին սիրո քողաքում նշելը խորհրդանշական էր նրանց համար, սակայն Գուրգենը վստահ է, որտեղ էլ լինեին, հետաքրքիր տոն էին ունենալու:
«Կարծում եմ՝ տրամադրությունը կախված է մարդկանցից: Մենք որտեղ էլ լինեինք, լավ ժամանակ էինք անցկացնելու, որովհետև կարողանում ենք լավ կազմակերպել մեր ժամանցը»,- ասաց նա:
Երգիչը նշեց, որ փարիզյան հանգիստը շատ հագեցած էր թե՛ էմոցիոնալ, թե՛ ինֆորմացիոն առումով: Հասցրել են լինել Փարիզի տեսարժան և պատմական վայրերում, բացի այդ վայելել են քաղաքի ռոմանտիկ տրամադրությունը:















