Մերի Հակոբյանի հանգիստը Թաիլանդում
Երիտասարդ դերասանուհի Մերի Հակոբյանը տարին սկսել է հանգստի մեկնելով. նա իր արձակուրդն է վայելում Թաիլանդում, որտեղից ամառային տրամադրությամբ նոր լուսանկարներ է հրապարակում:
Վերջին շրջանում Մերին քիչ է նկարահանվում հեռուստանախագծերում: Դերասանուհին այժմ շարունակում է մասնագիտական կրթություն ստանալ Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում:













