«Արդեն 3 տարեկան իմ հրեշտակ». Վաչե Թովմասյանի դստեր 3-ամյակի խնջույքը

15:03 • 25.01.20

Դերասան Վաչե Թովմասյանի և դիզայներ Գայանե Մանուկյանի դուստրը՝ Միան, այսօր դառնում է 3 տարեկան: Այս առիթով հայրիկն Ինստագրամում հրապարակել է դստեր հետ լուսանկարն ու մակագրել. «Արդեն 3 տարեկան իմ հրեշտակ, իմ կյանք, իմ գանձ... Ծնունդդ շնորհավոր, բալես»:

Փոքրիկի համար կազմակերպված խնջույքի համար ընտրվել է «Մոխրոտիկի» թեմատիկան և մանուշակագույն երանգը: «Ինքն ուզել է Մոխրոտիկը լինել»,- գրել է Վաչեն: 

Այս տարի ծնողները նախընտրել են մանկական խնջույք կազմակերպել:

«Արդեն 3 տարեկան իմ հրեշտակ». Վաչե Թովմասյանի դստեր 3-ամյակի խնջույքը