Հրագը` ԱՄՆ-ում ընտանիք կազմելու հավանականության և Նիկոլ Փաշինյանի մասին

18:06 • 07.02.20

Մհեր Բաղդասարյանի «Տետատետ» հաղորդման հյուրն այս անգամ Հրագն է: Նախագծի շրջանակում նա խոսել է ԱՄՆ-ում ընտանիք կազմելու հավանականության և Նիկոլ Փաշինյանի մասին:

Նա ասել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ զրուցելու հնարավորություն երբեք չի ունեցել, նա նաև նշել է, որ ինքը պալատական երգիչ չէ, սովորական տղա է, չունի վարչապետի աջակցություն, ինչպես շատերը ենթադրում են:

2018-ին՝ հեղափոխության ժամանակ, Հրագը պայքարի առաջամարտիկներից մեկն էր, գոնե, երաժշտական կամ սոցցանցերի հրապարակումների առումով, սակայն հիմա բավականին հաճախ է լինում ԱՄՆ-ում: Հարցին՝ արդյոք իր ապագան պատկերացնում է Հայաստանում, եթե այո, ապա ինչո՞ւ է այդքան հաճախ լինում ԱՄՆ-ում. նա պատասխանեց. «Լավ հարց էր: Հայաստանում սովորում էի Թատերականում: Ոտքի վիրահատությունից հետո թողեցի, հիմա վերականգնվել եմ: Եթե Հայաստանում նայես դերասանություն, պար... էստեղ Հոլիվուդն է, ամեն ինչ քո աչքի առաջ է, կարող ես լավը վերցնել, տանել, օրինակ, Հայաստանի գյուղերում տալ: Էսօր Հայաստանում շատ քիչ մասնագետ կա, օրինակ, բեմական շարժման: Եկեք պարզ խոսենք: Ես ընդունվել եմ ինստիտուտ, ինձ անհետաքրքիր է եղել սովորելը էնքանով, որ բան չեմ ստացել: Շատ դասերից շատ բան եմ սովորել, բայց կոնկրետ այն, ինչ էստեղ զարգացած է, կարող ես դառնալ լավ մասնագետ, էնտեղ տեղեր չկա, որ քեզ կսարքեն էդ մասնագետը: Իմ երազանքներից մեկն է, որ ես բեմական շարժման ուսուցիչ լինեմ: Իմ երազանքն է, որպեսզի ինչ ձևով ուզեմ, կարողանամ թատրոնի բեմում վազել, ցատկել, «սալտո» տաս: Ես այստեղ կարող է և հասնեմ դրան: Հայաստանում շատ մարդիկ ունեն տաղանդ, բայց չունեն այդ ոլորտում կրթություն ստանալու հնարավորություն»:

Դիտարկմանը՝ նա չի՞ պատկերացնում իր այդ ոլորտի գործունեությունը այն Հայաստանում,  որի համար պայքարել է, Հրագը պատասխանեց. «Պատկերացնում եմ, բայց ժամանակ է պետք: Ես չեմ պատրաստվում ապրել Լոս Անջելեսում, էստեղ տուն, մեքենա, ընտանիք ունենամ: Կարող է, օրինակ, այստեղ ընտանիքի եմ կազմում, բայց ես պատկերացնում եմ, որ թե՛ ես, թե՛ իմ երեխաները պիտի ապրենք Հայաստանում: Էնտեղ պիտի զարգանա, էնտեղ պիտի բացվեն դպրոցներ: Էնտեղ եմ ես ծնվել, էնտեղ էլ պիտի մեռնեմ»:

 

Հրագը` ԱՄՆ-ում ընտանիք կազմելու հավանականության և Նիկոլ Փաշինյանի մասին