Հայ հայտնիների ընտանեկան հրապարակումները
Հայկական շոու բիզնեսում կան և՛ այնպիսի հայտնիներ, որոնք հանրությունից «թաքցնում են» իրենց ընտնեկան լուսանկարները, և՛ կան հայտնիներ, որոնք պարբերաբար ընտանեկան հրապարակումներ են անում։ Որոշ դեպքերում էլ շոու բիզնեսի հայ ներկայացուցիչները թաքցնում են փոքրիկների դեմքերը, սակայն, ամեն դեպքում, հրապարակումներ անում են։
Սիրուշոն, ով դեռ տարիներ առաջ նման հրապարակումներ չէր անում, ներկայումս և՛ երգչուհին, և՛ ամուսինը՝ Լևոն Քոչարյանը, իրենց սոցցանցային էջերում ընտանեկան առօրյայից լուսանկարներ հրապարակում են, սակայն թաքցնելով որդիների դեմքերը։



Դերասան Սարգիս Գրիգորյանը և պարուհի Մանո Գրիգորյանն իրենց ընտանեկան առօրյան հետևորդների ու երկրպագուների համար բաց են պահում։ Նրանք հաճախ են հանդես գալիս, ֆոտոշարքերով։ Ավելի վաղ Սարգիս Գրիգորյանը Tert.am Life-ի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային նշել էր․ «Մտածում եմ, դրանից լավ բան կա՞, ամուր ու գեղեցիկ ընտանիքն է երկրի հիմքը։ Չեմ հասկանում, թե հանրային մարդիկ ինչո՞ւ են թաքցնում իրենց ընտանիքն ու երեխաներին՝ վախենում են աչքո՞վ տան։ Դա քո գանձն է։ Նույն բանն է, ինչ գեղեցիկ կոստյում գնես, բայց խնջույքի գնաս պատռված շորերով։ Եթե իմ ընտանիքը ժպտում է, ուրեմն վերջ, թող իմ ընտանիքն օրինակ ծառայի։ Ինչո՞ւ չկիսվեմ»։


![]()
Ընտանեկան հրապարակումներ անել չեն խուսափում նաև դերասաններ Նարբե Պողոսյանն ու Աստղիկ Ալավերդյանը։
.jpg?1581159545388)
.jpg?1581159558777)

Երգոչուհի Նունե Եսայանը ևս հետևորդների հետ պարբերաբար կիսվում է ընտանեկան հրապարակումներով։



Հայտնիներից Աննա Սիմոնյան և Մովսես Երեմյան զույգը, ովքեր ներկայումս բնակվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հաճախ են հրապարակումներ անում իրենց փոքրիկի՝ Անրիի հետ։
.jpg?1581159770115)

.jpg?1581159803895)







