«Նոր սանրվածք». Լիլուն ոճային փոփոխությամբ է ներկայացել
Երգչուհի Լիլուն հետևորդներին ներկայացել է նոր՝ կարճ սանրվածքով և վարսերի ավելի մուգ գույնով։ Նա Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել՝ օգտագործելով «նոր սանրվածք» հեշթեգը:
Մեկնաբանություններում երգչուհու հետևորդները շտապել են գնահատել նրա ոճափոխությունն ու մեծ մասամբ դրական են արձագանքել։ Վերջին տարիներին երգչուհին նախընտրում էր և՛ տեսահոլովակներում, և՛ ֆոտոշարքերում հանդես գալ երկար, ալիքաձև մազերով։
Լիլուն այն հայտնիներից է, որոնք կտրուկ ոճափոխության հազվադեպ են դիմում։
.jpg?1582723501459)
.jpg?1582723534429)









