Անի Քրիստին ներկայացրել է «Մամ» երգը

11:15 • 25.04.22

Երգչուհի Անի Քրիստին իր լսարանին է ներկայացրել «Մամ» ստեղծագործությունը: Երաժշտությունը գրել է Անի Քրիստին, իսկ խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է: 

«Ասում են՝ երբ կորցնում ես հարազատիդ, ժամանակի ընթացքում կորստի ցավը մեղմանում է։ Ավաղ, ինձ մոտ այդպես չեղավ։ Այս երգը գրել եմ 2019 թվականին՝ տատիկիս մահից հետո և այն խնամքով թաքցրել հոգուս մի փոքրիկ անկյունում: Բայց հիմա ուզում եմ, որ այս երգի հնչյունները բարձրանան դեպի վեր՝ պատմելով իմ անսահման կարոտի մասին»,-երգին կից գրառում է արել երգչուհին:

Անի Քրիստին ներկայացրել է «Մամ» երգը