Եվա Բաղդասարյանը հանգիստն անցկացնում է Բրազիլիայում (լուսանկարներ)
Դերասանուհի և մոդել Եվա Բաղդասարյանը հանգստի է մեկնել Բրազիլիա, որտեղից Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակում հանգստից և հետևորդների հետ կիսվում իր ժամանցից: Չնայած , որ «Սիրո հասակ» հումորային նախագիծը եթեր է հեռարձակվում, բայց նկարահանումներն ավարտված են:
Դերասանուհին չի նշում, թե ում հետ է մեկնել հանգստի, բայց Tert.am Life-ի հետ հարցազրույցներից մեկում դերասանուհին նշել է, որ հիմա նրա պատկերացումները փոխվել են և ժամանակ է հատկացնում նաև անձնական կյանքին:
«Ժամանակին լիովին զբաղված էի աշխատանքով ու հիմա մտածում եմ, որ պետք է կարգավորեմ անձնական կյանքս: Հիմա մտածում եմ, որ ժամանակս պետք է հատկացնեմ անձնական կյանքիս: Այժմ միտքս ու սիրտս զբաղված են։ Կարող եմ միայն դա ասել, բայց կարելի է արդեն մտածել ամուսնանալու մասին»,- ասել է նա՝ չցանկանալով այլ մանրամասներ հայտնել:











