Եթե հնարավոր լիներ՝ կցանկանայի ամբողջությամբ մոռացվել. Շուշան Երիցյան

13:58 • 27.04.22

«Միսս ԱՊՀ 2017», մոդել և դերասանուհի Շուշան Երիցյանն արդեն տևական ժամանակ է, ինչ հեռուստատեսային նախագծերում հանդես չի գալիս: Ինստագրամյան իր էջի հարց ու պատասխանի ժամանակ Շուշանը պատասխանելով իր հետևորդների հարցերին նշել է, որ իր ծրագրերում չկան հեռուստասերիալներում նկարահանվելու պլաններ և հիմա ինքը զբաղված է այլ որոտով: 

Նա նաև նշել է, որ հայտնիությունն ու ուշադրության կենտրոնում լինելը նրան հոգնեցրել է, դրանով էլ պայմանավորված է նրա պասիվությունը հանրային դաշտում: 

Շուշան Երիցյանը նաև նշել է, որ ցանկանում է մոռացվել. «Դերասանական բնագավառում ցանկություն չունեմ մնալ: Եթե հնարավորություն լիներ՝ կցանկանայի իմ մասին առհասարակ անդրադարձ չլիներ ու իմ էջերը վարեի անհայտ մի մարդու նման»:

Եթե հնարավոր լիներ՝ կցանկանայի ամբողջությամբ մոռացվել. Շուշան Երիցյան