Լուսերեսն ու Վարդերեսը. Արմինկայի ընտանեկան լուսանկարները
Երգչուհի Արմինկան, ով 2016 թվականից որդու, մայրիկի և քրոջ հետ բնակություն է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հրապարակել է քրոջ՝ Լուսինե Նահապետյանի հետ լուսանկարներ՝ կից գրելով. «Լուսերեսն ու Վարդերեսը»:
Ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույցում առաջին անգամ խոսելով ԱՄՆ մեկնելու մասին՝ Արմինկան ասել էր, որ ամեն ինչից հրաժարվելն ու ԱՄՆ-ում բնակություն հաստատելը հեշտ որոշում չէր՝ չնայած ինքը բազմիցս եղել էր ԱՄՆ–ում։ Երգչուհու որդին ևս ԱՄՆ–ում է ծնվել:











