Մեթ Գալա երեկույթից հետո Քիմ Քարդաշյանը կրել է Մերիլին Մոնրոյի մեկ այլ զգեստ, որը Մոնրոն կրել էր 1962֊ի «Ոսկե գլոբուսի» միջոցառմանը (լուսանկարներ)

22:09 • 06.05.22

Օրեր առաջ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կայացել է արևմտյան շոու բիզնեսի աստղերի մասնակցությամբ անցկացվող Met Gala ամենամյա միջոցառումը, որին երիտասարդ ընկերոջ հետ մասնակցել էր նաև հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: Քարդաշյանը միջոցառման կարմիր գորգին էր հայտնվել լեգենդար Մերիլին Մոնրոյի հանրահայտ զգեստով, որը նա կրել էր 1962-ին` ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու տարեդարձը շնորհավորելիս:

Երեկույթի ավարտին Քիմ Քարդաշյանը նույնպես կրել է Մերիլին Մոնրոյի մեկ այլ զգեստ, որը Մոնրոն կրել է 1962 թվականին «Ոսկե գլոբուսի» ժամանակ, որտեղ նա ստացավ Հենրիետայի մրցանակը համաշխարհային ֆիլմերի ֆավորիտի համար: Քիմը գրառում է կատարել, որտեղ պատմել է իր ներքին Մերիլին Մոնրոյի մասին․ «Իմ մեծագույն նպատակներից է նման կերպ ուղղորդել իմ ներքին Մոնրոյին նման երեկույթին»։

Մեթ Գալա երեկույթից հետո Քիմ Քարդաշյանը կրել է Մերիլին Մոնրոյի մեկ այլ զգեստ, որը Մոնրոն կրել էր 1962֊ի «Ոսկե գլոբուսի» միջոցառմանը (լուսանկարներ)