Հայտնի է, թե երբ և որ համարի ներքո ելույթ կունենա Ռոզա Լինը «Եվրատեսիլ 2022» մրցույթում

11:46 • 08.05.22

Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը ելույթ կունենա մայիսի 10-ին կայանալիք առաջին կիսաեզրափակչում՝ 17-րդ համարի ներքո:
Երկամյա դադարից հետո Հայաստանը վերադառնում է «Եվրատեսիլ» երգի մրցույթ։

Քվեարկությանը մասնակցում են միայն առաջին կիսաեզրափակչի մասնակից երկրները՝ Ալբանիան, Լատվիան, Լիտվան, Շվեյցարիան, Սլովենիան, Ուկրաինան, Բուլղարիան, Նիդերլանդները, Մոլդովան, Պորտուգալիան, Խորվաթիան, Դանիան, Ավստրիան, Իսլանդիան, Հունաստանը, Նորվեգիան, և եվրատեսիլյան մեծ հնգյակից Իտալիան ու Ֆրանսիան:

Քվեարկելու համար մրցույթի օրը «Եվրատեսիլին» հետևեք ձեր բնակության երկրի Հանրային հեռուստաընկերությամբ: Հայաստանից Ռոզայի օգտին քվեարկել հնարավոր չէ:

Հայտնի է, թե երբ և որ համարի ներքո ելույթ կունենա Ռոզա Լինը «Եվրատեսիլ 2022» մրցույթում