ՈՒՂԻՂ. մեկնարկեց «Եվրատեսիլ 2022»–ի առաջին կիսաեզրափակիչը. Ռոզա Լինը ելույթ կունենա 17-րդը
Իտալիայի քաղաք Թուրինում վայրկյաններ առաջ մեկնարկեց «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը։ «Եվրատեսիլ 2022»–ին մասնակցում է 41 երկիր՝ այդ թվում և Հայաստանն ու Չերնոգորիան, որոնք նախորդ տարվա իրենց բացակայությունից հետո կվերադառնան մրցույթ։
Մրցույթի նոր կարգախոսն է՝ «The Sound of Beauty» (Գեղեցկության ձայնը):
Եզրափակչի ուղեգրի համար այսօր Ռոզա Լինի հետ պայքարելու են Կիպրոսի, Չեռնոգորիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Սլովենիայի, Չեխիայի, Հունգարիայի, Բելառուսի, Սերբիայի, Բելգիայի, Վրաստանի, Ավստրալիայի, Իսլանդիայի, Էստոնիայի, Պորտուգալիայի, Հունաստանի, Սան Մարինոյի ներկայացուցիչները։
Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը ելույթ կունենա 17–րդ համարի ներքո իր «Snap» երգով։
Լավագույններն ընտրվում են պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության 50/50 հարաբերակցությամբ։
Յուրաքանչյուր կիսաեզրափակիչից հետո եզրափակիչ է անցնում 10 երկրի ներկայացուցիչ։







