ՈՒՂԻՂ. մեկնարկեց «Եվրատեսիլ 2022»–ի երկրորդ կիսաեզրափակիչը

23:00 • 12.05.22

Իտալիայի քաղաք Թուրինում վայրկյաններ առաջ մեկնարկեց «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։

Մրցույթի այս տարվա կարգախոսն է՝ «The Sound of Beauty» (Գեղեցկության ձայնը):

Լավագույններն ընտրվում են պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության 50/50 հարաբերակցությամբ։

Յուրաքանչյուր կիսաեզրափակիչից հետո եզրափակիչ է անցնում 10 երկրի ներկայացուցիչ։ 

Եզրափակչի ուղեգրի համար այսօր պայքարելու են Ֆինլանդիայի, Իսրայելի, Մալթայի, Սան Մարինոյի,  Սերբիայի, Ադրբեջանի, Վրաստանի,  Ավստրալիայի, Կիպրոսի, Իռլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Էստոնիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Չեռնոգորիայի, Բելգիայի, Շվեդիայի, Չեխիայի ներկայացուցիչները։

 

ՈՒՂԻՂ. մեկնարկեց «Եվրատեսիլ 2022»–ի երկրորդ կիսաեզրափակիչը