Կերգեմ վիրավորված տղաների համար․ Լեպսը մեկնել է պատերազմական գոտի՝ Դոնբաս

11:44 • 12.05.22

Ռուս երգիչ Գրիգորի Լեպսը տեսանյութ է հրապարակել Դոնբասից, որտեղ այժմ տեղի են ունենում ռազմական գործողություններ։ Երգիչը մեկնաբանել է Դոնբաս  մեկնելու պատճառը նշելով, որ ինքն այնտեղ է արդկանց ծանր օրերից շեղելու համար։ Լեպսը հայտնել է, որ ծրագրում է երգել հոսպիտալներում՝ վիրավորների համար։

«Հոսպիտալներ կգնանք, կայցելենք վիրավորված տղաներին, երեխաներին ու մարտիկներին։ Նրանց երջանկություն կմաղթենք, սկավառակներ կնվիրենք ու գումար կտանք»,- ասել է Լեպսը։

Հրապարակումը արժանացել է բուռն մեկնաբանությունների, որտեղ մարդիկ շնորհակալական խոսքեր են հղել նման քայլի համար: 

 

 
 
 
View this post on Instagram

A post shared by Григорий Лепс (@gvleps)

Կերգեմ վիրավորված տղաների համար․ Լեպսը մեկնել է պատերազմական գոտի՝ Դոնբաս