ՈՒՂԻՂ. մեկնարկեց «Եվրատեսիլ 2022»–ի եզրափակիչը
Վայրկյաններ առաջ Իտալիայի քաղաք Թուրինում մեկնարկեց «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը։ Առաջին կիսաեզրափակչին մասնակցելով՝ մեր պատվիրակ Ռոզա Լինն իր «Սնափ» երգով ելույթ ունեցավ և դուրս եկավ եզրափակիչ: Այսօր Ռոզան ելույթ կունենա 8-րդը:
Հաղթով ճանաչվելու համար պայքարում են 25 երկրների՝ Շվեյցարիայի, Իսլանդիայի, Լիտվայի, Պորտուգալիայի, Նորվեգիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Նիդեռլանդների, Հայաստանի, Բելգիայի, Չեխիայի, Ադրբեջանի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Ավստրալիայի, Շվեդիայի, Ռումինիայի, Սերբիայի ինչպես նաև Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի մասնակիցները։







