«Եվրատեսիլ»-ում հաղթած ուկրաինական խումբը վաճառել է ստացած մրցանակը. հասույթով նախատեսում են անօդաչու սարք գնել

12:12 • 30.05.22

«Եվրատեսիլ 2022»-ում հաղթած ուկրաինական Kalush Orchestra խումբը աճուրդում վաճառել է Եվրատեսիլի գլխավոր մրցանակը՝ բյուրեղյա խոսափողը։

Երգի մրցույթի միկրոֆոն բյուրեղյա մրցանակը 900 հազար դոլարով գնել է WhiteBIT կրիպտոարժույթի բորսան: Ստացված հասույթով երաժիշտները պատրաստվում են անօդաչու թռչող սարք գնել Ուկրաինայի զինված ուժերի համար։
Խումբը այս տարի հաղթող էր ճանաչվել «Եվրատեսիլ 2022»-ում: Նրանք ներկայացրել էին «Ստեֆանիա» երգը: Ուկրաինան մրցույթի ժամանակ ստացել էր 631 միավոր:

 

«Եվրատեսիլ»-ում հաղթած ուկրաինական խումբը վաճառել է ստացած մրցանակը. հասույթով նախատեսում են անօդաչու սարք գնել