Մեկ անգամ Հայաստանում. Նաստյա Իվլեեվան և Ռոման Կագրամանովը Հայաստան են եկել հանգստի (լուսանկարներ)

17:42 • 08.06.22

Ռուս բլոգեր Նաստյա Իվլեեվան եկել է հանգստի Հայաստան և իր սոցիալական էջերում ակտիվ պատմում է հանգստի մասին: Նա Երևան գալու առաջին օրը «Սթորի» բաժնում պատմել էր, որ հայերը շատ գեղեցիկ են, իսկ Երևանը նրան շատ է դուր գալիս: 

Tert.am Life-ը ներկայացնում է մանրամասներ:

Բլոգերը նաև լուսանկարների շարք է հրապարակել, որոնց կից գրել է. «Մեկ անգամ Հայաստանում»:
Նշենք նաև, որ Նաստյա Իվլեեվայի հետ Երևան է եկել բլոգեր ռուսաստանաբնակ հայ բլոգեր Ռոման Կագրամանովը ով նույնպես ակտիվ պատմում է իր հանգստի և Երևանի մասին: 

Նշենք նաև, որ բլոգերները այցելել են վերջերս կազմակերպված «Գինու» երևանյան փառատոնին:

Հիշեցնենք նաև, որ դեռևս 2018 թվականին Նաստյան «Орёл и решка» նախագծի հերթական հաղորդման շրջանակներում այցելել էր Հայաստան: 

 

Մեկ անգամ Հայաստանում. Նաստյա Իվլեեվան և Ռոման Կագրամանովը Հայաստան են եկել հանգստի (լուսանկարներ)