Սկսել եմ շանսոն ժանրից, որն ինձ հոգեհարազատ էր, բայց այժմ պետք է ներկայանամ երգերով և ոճով, որոնք պահանջարկ ունեն․ Յանա Գրիգորյանը՝ երաժշտությամբ զբաղվելու, նոր երգերի և հետագա ծրագրերի մասին

13:39 • 24.06.22

Մասնագիտությամբ իրավաբան Յանա Գրիգորյանն արդեն մի քանի տարի է ինչ զբաղվում է երգարվեստով և Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է իր մասնագիտական զբաղվածության, հետագա ծրագրերի և երգերի մասին։

«Մասնագիտությամբ ես իրավաբան եմ, չնայած դեռևս դպրոցական տարիքից երգել եմ և զբաղվել երգարվեստով, բայց մայրս դեմ էր, որ զբաղվեմ այդ մասնագիտությամբ և սկսել եմ  ավելի մեծ հասակում հաճախել վոկալի դասընթացների և արդեն 7 տարի է ինչ զբաղվում եմ երգով»,- ասաց Յանա Գրիգորյանը և հավելեց, որ երգչուհի դառնալու մասին երազել է դեռ մասնկուց։

Երգչուհին նշեց, որ իր համար շանսոն ժանրն է հոգեհարազատ, բայց լսարանին տալիս է նաև երգեր, որոնք ունեն պահանջարկ։

«Ես սկսել եմ երգել շանսոն ժանրից, որն ինձ հոգեհարազատ էր և ես երգում էի այդ ոճով, բայց հետագայում հասկացա, որ պետք է ներկայանալ երգերով և ոճով, որոնք պահանջարկ ունեն։ Մեծամասամբ իմ երգերը ռուսալեզու են, չնայած կան նաև հայալեզու երգեր, բայց մոտ ապագայում կլինեն նաև այլ լեզուներով»,- ասաց նա։
Յանան նաև խոսեց նոր երգի մասին և նշեց, որ այս երգի պատրաստման ընթացքը եղել է բավականին դժվար։

«Իմ նոր երգի անունն է «Хулиган», պրեմիերան կայացել է իմ 33-ամյակին, որին ներկա են եղել մի շարք հայտնի մարդիկ։ Այդ երգին շատ երկար եմ սպասել, բավականին բարդ է եղել այդ երգի ստեղծումը, քանի որ երգի հեղինակին տևական ժամանակ չէի կարողանում փոխանցել հոգեվիճակս և ցանկություններս։ Երգի հեղինակն է Արսեն Կասիևը ում հետ համագործակցում էի արդեն 2-րդ անգամ, նախորդ երգս՝ «Армяне - Сила» ներկայացրել եմ 2021 թվականին՝ Կրեմլում»,- նշեց Յանա Գրիգորյանը և հավելեց, որ երգի պատրաստման ընթացքը եղել է երկարատև։ -Պայմանավորված Ուկրաինայի պատերազմական իրավիճակով, քանի որ Արսենը այնտեղ է բնակվում և իր համար դժվար էր այդ հոգեվիճակում գտնվելով՝ երաժշտական գործունեություն ծավալել։ Ի վերջո, մի քանի երգերի տարբերակներ լսելուց հետո, մենք կանգ առանք հենց այս երգի վրա»։

Երգչուհին նաև մանրամասներ ներկայացրեց տեսահոլովակի նկարահանումներից։

«Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսյոր Տիգրան Ավետիսյանը և 3 օր շարունակ տևել են նկարահանումները, որոնք ինձ համար եղել են բավականին բարդ, չնայած Տիգրանի հետ աշխատելը շատ հեշտ է, բայց ինձ համար սա շատ պատասխանատու պահ էր, որպեսզի ամեն բան լինի որակյալ: Նշեմ նաև, որ SONGTV Armenia-ի ղեկավարը 6 ամսով տեսահալովակը վերցրել է իր ռոտացիայի տակ: »,- ասաց նա։

Երգչուհու խոսքով՝ հետագայում նաև ներկայացնելու է այլ ոճի երգեր, որոնց հեղինակը ևս Արսեն Կասիևն է։

«Այդ ուղարկված երգերի շարքում էր նաև մի երգ, որը շատ խորիմաստ էր ու բավականաչափ գեղեցիկ երաժշտությամբ և տողերով, բայց Արսենը շեշտեց, որ գուցե Հայաստանում այս երգը չի աշխատի, բայց այն կարելի է ներկայացնել հետագայում։ Այս երգը ես պատրաստել եմ և՛ հայկական, և՛ ռուսական լսարանի համար, բայց հիմա ներքաղաքական իրավիճակը բավականին լարված է ես փորձելու եմ կենտրոնացումս դնել հայկական շուկայում, բայց նախնական քայլերս լինելու են հայկական լսարանի համար»,- ասաց:

Հետագա աշխատանքների մասին խոսելիս երգչուհին հավելեց, որ աշխատանքը շարունակելու է այս թիմի հետ։

«Հետագա աշխատանքս նախետեսում եմ այս թիմի հետ, մենք շարունակելու ենք նկարահանել ևս մի քանի տեսահոլովակ Տիգրան Ավետիսյանի հետ, հաջորդ երգը լինելու է հայալեզու, շարունակելու եմ նաև գործունեությունս միջազգային գեղեցկության մրցույթների ոլորտում, որտեղ ներկայանում եմ, որպես տնօրեն։ Շուտով ներկայացնելու եմ նոր երգ՝ «Անթերի եմ», որի հեղինակն է Անահիտ Ասրյանը,- ասաց նա և հավելեց, որ փորձելու է մի քանի ոլորտներ համատեղել։ -Ես փորձելու եմ համատեղել այդ երկու ոլորտները, իսկ այս ամենի համար ես շնորհակալ եմ Աստծուց, իմ ծնողներից և ընկերներից, որոնք իմ կողքին են, քաջալերում են ինձ։ Եվ շնորհակալ եմ մի մարդը, որը իմ կողքին  է և իսկապես ինձ շատ է քաջալերում և օգնում, բայց չի ցանկանում, որ հանրային կերպով խոսեմ իր մասին»։

 

Սկսել եմ շանսոն ժանրից, որն ինձ հոգեհարազատ էր, բայց այժմ պետք է ներկայանամ երգերով և ոճով, որոնք պահանջարկ ունեն․ Յանա Գրիգորյանը՝ երաժշտությամբ զբաղվելու, նոր երգերի և հետագա ծրագրերի մասին