«Մենք քեզ սիրում ենք, Հայաստան». կայացավ 50 Cent-ի երևանյան համերգը (լուսանկարներ)

11:44 • 02.07.22

Հանրահայտ ռեփեր 50 Сent-ի Greenlight Gang համաշխարհային տուրը մեկնարկեց. 13 երկիր ու 18 քաղաք, որոնցից մեկը Երևանն է։

Tert.am Life-ը ներկայացնում է մանրամասներ: 
Համերգի բացումն արվել է 3.33, «Մի քանի հոգի» խմբերը և հայկական արմատներով ամերիկաբնակ ռեփեր R-Mean-ը:

50 Cent-ն բեմ բարձրանալու առաջին րոպեներից սկսած՝ արժանացավ ջերմ ընդունելության և բուռն ծափերի: 

Արտիստն ակտիվ կապ էր պահում իր և հանդիսատեցի հետ և ընթացքում սեր խոստովանեց Հայաստանին՝ ասելով.«Մենք քեզ սիրում ենք, Հայաստան»:

Ռեփերը բեմեց մեկ ժամից ավելի՝ երգելով իր լեգենդար և հանրահայտ երգերը, իսկ Հրազդան մարզադահլիճից նրան երգակցում էր հանդիսատեսը: Համերգի ընթացքում նաև հնչեց համատեղ ելույթ  G-Unit բենդի հետ:

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 9-ին Հրազդան մարզադաշտում սպասվում է Led Zeppelin Symphonic բացառիկ նախագծի համերգը։

Նշենք, որ հայտնի ռեփերի համերգի տոմսերի արժեքը 30 000-300 000 դրամ էր։

«Մենք քեզ սիրում ենք, Հայաստան». կայացավ 50 Cent-ի երևանյան համերգը (լուսանկարներ)