«Քո մայրը լինելն իմ կյանքի մեծագույն պատիվն է». Այսօր Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի որդու ծնունդն է

11:31 • 04.07.22

Այսօր Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի որդու՝ Ռոբերտ Ծառուկյանի 1-ամյակն է: Ինչի կապակցությամբ Միհրան Ծառուկյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար, որին կից գրել է. «Ծնունդդ շնորհավոր, իմ ֆուտբոլիստ տղա»:

Լուսանկար է հրապարակել նաև Արփի Գաբրիելյանը, որին կից գրել է. «Քո մայրը լինելն իմ կյանքի մեծագույն պատիվն է: Ծնունդդ շնորհավոր իմ սեր»:

Նշենք, որ զույգն այս փուլում համատեղ նկարահանվում է «Ժառանգ80» հումորային նախագծում: 

 

«Քո մայրը լինելն իմ կյանքի մեծագույն պատիվն է». Այսօր Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի որդու ծնունդն է