60–ականների հայտնի ռոքային հիթերը՝ նոր մեկնաբանությամբ․ Led Zeppelin Symphonic նախագիծը՝ Հայաստանում (լուսանկարներ)
Led Zeppelin լեգենդար ռոքային խմբի հայտնի ու սիրված երգերն են երեկ հնչել Հրազդան մարզադաշտում՝ «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակներում և հենց այս նախագիծն էլ ամփոփեց ամառային փառատոնը։ Խմբի անդամներն են՝ Ջեսսի Սմիթը, Մոլլի Մարիոթը եւ Փիթեր Էլդրիջ Բայոգը, ովքեր առաջին անգամ էին Հայաստանում։
Հատկանշանական է, որ մենակատարները հաճախ էին շնորհակալություն հայտնում հանդիսատեսին՝ ոգևորելով նրանց։
Խմբի երաժշտությունը London West End-ի անդամները կատարեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ՝ Ռիչարդ Սիդվելի երաժշտական ղեկավարությամբ։
Համերգին հնչեցին ամենասիրված հիթերը, այդ թվում՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven։










