«Ինչպիսի զվարճալի գիշեր». Սերժ Թանկյանը հրապարակել է Starmus-ում իր և Սևակ Ամրոյանի ելույթը

10:39 • 06.09.22

Երեկ կայացել է «STARMUS» գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնի բացման պաշտոնական արարողությանը, որին նաև ներկա է եղել «System of a Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը: Ինստագրամի իր էջում նա հրապարակել է իր և Սևակ Ամրոյանի ելույթից հատված, որին կից գրել է. «»Ահա «Ամպեր»-ի տեսահոլովակը, որն հնչել է  Starmus-ում իմ ընկերոջ՝ Սևակ Ամրոյանի հետ Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի և Ստյուարտ Մորլիի դիրիժորությամբ»:

Նա նաև լուսանկար է հրապարակել Տիգրան Համասյանի և Սևակ Ամրոյանի հետ:

 

 
 
 
View this post on Instagram

A post shared by Serj Tankian (@serjtankian)

«Ինչպիսի զվարճալի գիշեր». Սերժ Թանկյանը հրապարակել է Starmus-ում իր և Սևակ Ամրոյանի ելույթը