Ռոբերտ Քարդաշյանն անդրադարձել է ՀՀ սահմանում տիրող իրավիճակին

10:35 • 14.09.22

Ամերիկահայ հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանի եղբայրը՝ Ռոբերտ Քարդաշյան կրտսերը իր ինստագրամյան էջի «Սթորի» բաժնում արված հրապարակմամբ անդրադարձել է ՀՀ սահմանին առկա իրավիճակին: Քարդաշյանը կիսվել է  Ջեք Քարդաշյանի գրառմամբ. «Պատկերացրեք ձեր օրը սկսում եք այլ օրերի պես. արթնանում եք, համբուրում եք ձեր կնոջն ու երեխաներին և գնում աշխատանքի: Երեկոյան վերադառնում եք տուն, հավաքում առաջին անհրաժեշտության իրերն ու ձեր կնոջ ու երեխաների հետ վազում որքան հնարավոր է հեռու՝ թողնելով ընտանիքին և ընկերներին: Թողնում եք ամենը ինչ ստեղծել եք և ձեր երկիրը՝ փրկելու ձեր ընտանիքի եւ ձեր կյանքը:Հիմա այս ամենը պատկերացրեք առանց կյանքի հարմարավետությունների, որոնք ունեք ԱՄՆ-ում: Պատկերացրեք, որ այս ամենը պիպտի անեք առանց ֆինանսական միջոցների, առանց տրանսպորտի, առանց որեւէ մեկի օգնության: Ցավոք Հայաստանում պատկերացնելու կարիք չկա. երեկվա դրությամբ դա իրականություն է եւ միակ նախազգուշացումը հրթիռներն էին, որոնք ընկել են մարդկանց բակերում: Աղոթե՛ք Հայաստանի համար»:

Ռոբերտ Քարդաշյանն անդրադարձել է ՀՀ սահմանում տիրող իրավիճակին