10 ազդանշան այն մասին, որ նա անտարբեր չէ ձեր նկտմամբ

16:29 • 13.10.16

Տղաները չափազանց  տարօրինակ արարքներ են գործում այն ժամանակ, երբ սիրահարվում են: Աղջիկները չեն կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում, և նույնիսկ կարող են մտածել, որ տղան նրանց նկտմամաբ բացասաբար է տրամադրված: Սակայն, իրականում տղաներն ուղղակի դժվար են արտահայտում իրենց զգացմունքները:

 

Ահա մի քանի ազդանշան, որից կարող եք ենթադրել,  որ նա անտարբեր չէ ձեր նկատմամաբ.

 

1.      Ամեն անգամ, երբ միասին եք, նա քրտնում է ու աշխատում ՝ չնայել ձեր աչքերին: Նա շատ լարված է:

 

2.      Նա շատ սուր է արձագանքում, երբ դուք այլ տղամարդկանց մասին եք խոսում: Սա սովորական արձագանք է:

 

3.      Ձեր ամեն բառից նա ծիծաղում է: Դա լարված ծիծաղ է, և նա նույնիսկ կարող է մտածել, որ հիմարի տպավորություն է թողնում:

 

4.      Նա չի ցանկանում վիճել ձեզ հետ: Եթե պարզվում է, որ դուք համաձայն չեք նրա հետ՝ նա միանգամից ավարտում է խոսակցությունը, որ չնեղացնի ձեզ:

 

5.      Նա ձեզ շատ է գրում: Ամեն պահի  ցանկանում է կապի մեջ լինել:

 

6.      Նա փորձում է ձեր ուշադրությունն իր վրա կենտրոնացնել: Նա կարող է ասել, որ մարզադահլիճ է հաճախում, կամ երկրորդ մասնագիտությունն է ստանում, այլ խոսքով՝ ցանկանում է իր մասին լավ տպավորություն թողնել:

 

7.      Նա կատակում է ձեզ հետ: Այդպես անում են այն տղաները, ովքեր վախենում են իրենց զգացմունքների մասին խոսել:

 

8.      Նա վճռական չէ, կամ ակտիվ շփվում է ձեզ հետ, կամ կորչում է ձեր տեսադաշտից: Նա վստահ չէ իր զգացմունքներում:

 

9.      Եթե ուղիղ հարցնում եք դու՞ր եք գալիս նրան, թե՞ ոչ՝ նա կարմրում ու ամեն բան հերքում է:

 

10.  Նրա ընկերները գովաբանում են նրան ձեր ներկայությամբ: Նրանք ամեն բան գիտեն, ու փորձում են իրենց ընկերոջը շահավետ տեսանկյունից ներկայացնել:

 

Աղբյուրը՝ creu.ru

10 ազդանշան այն մասին, որ նա անտարբեր չէ ձեր նկտմամբ