Տղամարդկանց կարծիքով՝ այսպիսին պետք է լինի իդեալական կինը

18:04 • 13.10.16

Կանայք ամեն կերպ փորձում են իդեալական լինել տղամարդկանց համար: Նրանք փորձում են գրավիչ լինել, դուր գալ տղամարդկանց, տարբերվել մյուս կանանցից: Սակայն, ըստ creu.ru-ի, ոչ բոլոր տղամարդիկ են հենց դա ցանկանում:

 

creu.ru-ն ուսումնասիրել է  բազմաթիվ գիտնականների հետազոտություններն այն մասին, թե տղամարդիկ ինչպիսի կին են ցանկանում տեսնել իրենց կողքին: Այս հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ չեն ցանկանում այն, ինչ առաջարկում են նրանց կանայք:

 

Օրինակ, նրանք չեն սիրում շատ դիմահարդարված կանանց,  կազմվածքի մասին շատ մտածող աղջիկներին, կամ, երբ աղջիկները վատ են սնվում և այլն: creu.ru-ն առաջարկում է հասկանալ, թե ի վերջո ի՞նչ է պետք տղամարդկանց:

 

1.      Բաց գույնի աչքեր

 

Կնոջ հայացքը մեծ կարևորություն ունի: Հայացքով կինը ազդանշան է տալիս տղամարդուն, որ պատրաստ է նրա հետ հանդիպել, կամ տղամարդն իրեն դուր չի գալիս և այլն: Journal des Femmes-ը հետազոտություն է անցկացրել, և հարցված 900 տղամարդկանց 40%-ը նշել է, որ բաց գույնի աչքեր ունեցող կանայք ավելի գրավիչ ու ցանկալի են:

 

2.      Նրբությունը

 

Journal des Femmes-ը նաև պարզել է, որ տղամարդիկ առավել շատ նրբությունն են գնահատում կանանց մեջ: Կինը պետք է կանացի ու սլացիկ լինի:

 

3.      Բույրը

 

Միայն նորաձև օծանելիք օգտագործելը բավարար չէ տղամարդուն դուր գալու համար: Օծանելիքը պետք է համապատասխանի կնոջ բնական բույրին: Ինչպես նաև այն պետք է չնյարդայնացնի ձեր երկրորդ կեսին: Օծանելիքի ընտրության հարցում փորձեք փոխհամաձայնության գալ:

 

4.      Կանացիություն

 

Մարմինն ընդգծող կիսաշրջազգեստն ու բարձրակրունկ կոշիկները խելքահան են անում տղամարդկանց: Ի դեպ՝ կիսաշրջազգեստի երկարությունը նշանակություն չունի: Կարևոր է, որ այն սազի կնոջն ու ընդգծի մարմնի գեղեցկությունը:

 

5.      Խիզախություն ու նախաձեռնողականություն

 

Տղամարդիկ սիրում են, երբ կինը խիզախորեն արտահայտում է իր մտքերն ու ցանկությունները: Սակայն չափն անցնել ևս պետք չէ: Ճանաչեք «ոսկե միջինն» ու գրավեք ձեր տղամարդու սիրտը:

 

Տղամարդկանց կարծիքով՝ այսպիսին պետք է լինի իդեալական կինը