Versace բրենդի ամենամեծ երկրպագուն բնակվում է Մակեդոնիայում (լուսանկարներ)
Մեքենաների առքուվաճառքով զբաղվող 30-ամյա ալբանացին, որը բնակվում է Մակեդոնիայի հյուսիսային հատվածում, այնքան է սիրում Versace բրենդը, որ կյանքի բոլոր բնագավառներում իրեն շրջապատել է իտալական բրենդի արտադրանքով ու դրա խորհրդանիշը համարվող Մեդուզայի գլխով:
Ինչպես նշում է Oddity Central-ը, Շենքի Մասլանին, ում հաճախ կոչում են Շենքի Վերսաչե, ԶԼՄ-ներին տված հարցազրույցում պատմել է, որ լյուքս դասի բրենդով տարվել է 2009թ. և վերջին 7 տարվա ընթացքում իր հագուկապի, զարդեղենի, մեքենաների ու տան, սպասքի, կահավորման, հարդարման հարցերում բացառապես առաջնորդվել է Versace-ի ոճով:
Շենքիի խոսքով՝ իր քմահաճույքներիր իրականացման վրա նա ծախսել է 1.1 մլն դոլար:
Սակայն ալբանացին չի պատրաստվում բավարարվել այսքանով. Շենքին մտադիր է փոխել ազգանունն ու պաշտոնապես դառնալ Շենքի Վերսաչե:














