Սիրուշոն, Վահե Խանամիրյանը, Էմմա Ասատրյանը, Էրիկ Անթառանյանը և այլ հայտնի դեմքեր՝ «Yerevan Jazz Fest» ամենամյա փառատոնի բացմանը (լուսանկարներ)

12:32 • 14.10.16

Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո Պրոդաքշն» ընկերությունը ներկայացնում են տարվա ամենաջազային իրադարձությունը Հայաստանում՝ «Yerevan Jazz Fest» ամենամյա ջազ փառատոնը:


Տեղի ունեցավ փառատոնի  պաշտոնական բացումը: Ելույթ ունեցավ  իր սերնդի լավագույն ջազ երգչուհիներից մեկը՝ Դի Դի Բրիջուոթերը, Գրեմիի եռակի դափնեկիր է, արժանացել է «Թոնիի»: Ամերիկացի երգչուհին որոշ ժամանակ բնակվել է Ֆրանսիայում, որտեղ էլ, որ լիովին բացահայտվել է նրա տաղանդը և որպես երգչուհի, և՝ թատրոնի դերասանուհի: 1990-ին արժանացել է Սան-Ռեմո փառատոնի գլխավոր մրցանակին: Նաև  աշխատել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հեռուստաշոույում:

 

 

Երգչուհին համերգի ընթացքում ասաց, որ շատ ոգևորվել է, երբ համերգի առաջարկը ստացել է, սակայն սպասելիքները գերազանցվել են, քանի որ Երևանը շատ է հավանել ու սիրել: Հայերենին չի դեռևս չի տիրապետում, սակայն մեր լեզվի հնչյունները երգեցիկ է համարում: Սովորել է միայն շնորհակալություն բառը և ամեն երգից առաջ ու հետո լայն ժպիտով իր շնորհակալությունն էր  հայտնում հանդիսատեսից, որ գնահատում են ջազը և եկել են երեկոն երգչուհու հետ անցկացնելու:

 

 

 

Նրա հետ միասին բեմ բարձրացան տաղանդավոր շեփորահար, կոմպոզիտոր և գործիքավորող Տեո Կրոկերը: Փառատոնի բացման արարողությունը ազդարարեց Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի գլխավորությամբ: 

 

Այս տարվա փառատոնը նվիրված է անվանի ամերիկահայ երաժիշտ, «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Ջորջ Ավագյանին, որը  համարվում է ամերիկյան ջազ ինդուստրիայի հիմնադիրը: Ջորջ Ավագյանը երաժշտության ասպարեզի բացառիկ հաջողակ պրոդյուսեր է, և հայտնի` որպես ամերիկյան ջազ-ինդուստրիայի հայտնիներից մեկը։Ավագյանին է պատկանում բազմաթիվ նախաձեռնություններ, այդ թվում՝ առաջին ջազային ալբոմի ստեղծման և ջազային ալբոմների առաջին ծանոթագրված շարքի հիմնադրման պատիվը։ Նրա ուսուցողական նոթերը մեծ տարածում ունեին այն լսարանում, որը բացի ունկնդրելուց՝ հետաքրքրված էր նաև ինտելեկտուալ երաժշտական փորձառությամբ։ Ավագյանը «12 LP» ֆորմատն արտադրական ստանդարտի վերածեց՝ աշխարհով մեկ փոխելով երաժշտության ձայնագրման, տարածման և ունկնդրելու ձևը։

 

Փառատոնին ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սիրշոն, Էրիկ Անթառանյանը, Լանա Խաչատրյանը, Վահե Խանամիրյանը, Էմմա Ասատրյանը և այլ հայտնի դեմքեր:

 

 

 

Նյութը՝ Անահիտ Կասամանյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյան

Սիրուշոն, Վահե Խանամիրյանը, Էմմա Ասատրյանը, Էրիկ Անթառանյանը և այլ հայտնի դեմքեր՝ «Yerevan Jazz Fest» ամենամյա փառատոնի բացմանը (լուսանկարներ)