Անհապաղ հեռացրեք սա ձեր կյանքից
Ֆեն-շուի փիլիսոփայության համաձայն՝ կան իրեր, որոնք բացասական էներգետիկա ունեն և ազդում են ձեր կյանքի վրա: Այդ իրերը պետք է հեռացնել ձեր տնից:
Հաճախ անհաջողությունները կապված են տան ու իրերի հետ: Վիճակը կարգավորելու համար օգնության են հասնում տարբեր թալիսմաններ, որոնք դրական էներգիայով են լցված: Դրական էներգիա ունեն նաև ընտանի կենդանիները, օրինակ՝ կատուները, իսկ ձկները հարստություն են բերում:
Ի՞նչը պետք է դեն նետեք
Առաջին հերթին ազատվեք հին իրերից, որոնք վաղուց արդեն չեք օգտագործում: Օրինակ՝ հին հագուստը, կոտրված կահույքը, անցյալի իրերը և այլն: Նման իրերի կուտակումն արդեն ազդում է ձեր ինքնազգացողության վրա: Անցյալով շրջապատված լինելը վատ ազդեցծություն է թողնում ձեր էներգիայի վրա: Ձեզ նոր իրերով շրջապատեք:
Ազատվեք բոլոր կոտրված կամ ճաքած իրերից: Ֆեն-շուի մասնագետներն ասում են, որ առավել բացասական էներգիա ունի ճաքած սպասքը: Առավել վտանգավոր են ճաքած պատուհանները: Ըստ Ֆեն-շուի՝ դրանք թույլ չեն տալիս, որ դրական էներգիան ներս գա ու դուրս գնա, դրանք ձեզ փակուղու մեջ են գցում:
Պետք է ազատվել այն ամենից ինչը հիշեցնում է ձեզ վատ մարդկանց մասին: Այդ իրերի հետ միասին ձեզ շրջապատում է նեգատիվ էներգիան: Դա կարող են լինել լուսանկարները, հագուստը, նվերները և այլն:
Ի՞նչ անել հետո
Այն բանից հետո, երբ մաքրել եք ձեր բնակարանը բացասական էներգիա կրող իրերից՝ հարկավոր է ամրապնդել արդյունքը: Հետևեք ձեր բնակարանի մաքրությանն ու հին իրերով այն մի ծանրացրեք: Ուշադիր եղեք տեխնիկայի նկատմամաբ՝ հատկապես հեռուստացույցների: Հեռուստացույցը վատ ազդեծություն ունի քնի վրա, այդ պատճառով էլ Ֆեն-շուի մասնագետները խորհուրդ չեն տալիս այն ննջասենյակում, կամ մանկական սենյակում դնել:
Աղբյուրը՝ otvetnavse.com







