Ինչպես ստանալ հելոուինյան դդում-ճրագ՝ առանց շատ ջանքեր գործադրելու (լուսանկար)
Ամերիկուհի Լիզա Շուլմանը Reddit կայքում լուսանկար է հրապարակել, որում ցուցադրել է հելոուինյան դդում-ճրագի իր տարբերակը:
Boredpanda.com-ը գրում է, որ աղջիկն ինքնահեգնանքով իր աշխատանքն անվանել է My kind of effort («Իմ ջանքերը»), քանի որ իրականում ճրագը ստեղծելու համար համարյա ջանք չի գործադրել ու ժամանակ չի ծախսել: Նա դդումի վրա ընդամենը երկու փոքրիկ անցք ու մի կտրվածք է փորագրել` այդպիսով պատկերելով «ամենածույլ» դդում-ճրագի դեմքը:
Հելոուինը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի տարածաշրջանում սկիզբ առած տոն է, որի հիմքում Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներն են։ Այն տոնում են հոկտեմբերի 31-ին՝ բոլոր սրբերի օրվա նախօրեին։ Հելոուինն ավանդաբար տոնում են անգլախոս երկրներում։
20-րդ դարի վերջին գլոբալիզացիայի հետևանքով Հելոուինը սկսել են տոնել նաև ոչ անգլախոս եվրոպական և ԱՊՀ այլ երկրներում։








