Իվետա Մուկուչյանը ծննդյան տարեդարձը նշում է Իբիցայում  

17:02 • 14.10.16

Tert.am Life-ը շարունակում  է պարբերաբար անդրադառնալ հայտնի մարդկանց  ծննդյան տարեդարձերին:

 

Այսօր իր 30-ամյակն է նշում երգչուհի Իվետա Մուկուչյանը: Tert.am Life-ը փորձեց կապվել երգչուհու հետ, սակայն վերջինս Հայաստանում չէ: Պարզվեց, որ Իվետան մեկնել է Իբիցա: Ուղևորությունը գործնական բնույթ չի կրում՝  երգչուհին այնտեղ տոնում է իր տարեդարձը:

 

 

Հիշեցնենք, որ Իվետան 2016 թվականին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում «LoveWave» երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում, որտեղ զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը, իսկ այս տարի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի ժյուրիի անդամ է:

 

Իվետա Մուկուչյանը ծննդյան տարեդարձը նշում է Իբիցայում