Ժաննա Բուտուլյանն այսօր տոնում է իր 29-ամյակը
Դերասանուհի ժաննա Բուտուլյանն այսօր տոնում է իր 29-ամյակը: Դերասանուհին բազում շնորհավորական նամակներ է ստացել և շարունակում է ստանալ:
Նա իր ֆեյսբուքյան էջում ի պատասխան մաղթանքների գրառում է կատարել և նոր լուսանկար հրապարակել:
«Դե ինչ, ահա ևս 1 տարի ապրած, ավելի կոփված, ավելի վստահ և պատրաստ նոր արկածների: Շնորհակալ եմ նրանց, ովքեր հետս ապրեցին, ուշ եկան, այդպես էլ չեկան, եկան-գնացին, եկան գողացան, եկան պարգևեցին, սովորեցրին, սիրեցին և, իհարկե, նրանց, որոնք մնացին: Մնացին՝ դիմակայելով բոլոր փոթորիկներին, մնացին Աստծո կամոք, մնացին, որ շարունակենք միասին ապրել, աճել, կիսել ու վայելել՝ մեր դռները բացելով նրանց առջև, որոնք նոր պիտի գան, ապրեն, սիրեն, սովորեցնեն, պարգևեն ու մնան»,- գրել է Ժաննան:

Դերասանուհու հետ Tert.am Life-ը փորձեց կապ հաստատել, սակայն նա նկարահանման էր և չկարողացավ պատասխանել:







