11 պատճառ 30 տարեկանից հետո ամուսնանալու համար

16:27 • 14.10.16

1.      Բազմաթիվ կանայք մտածում են, որ ամուսնանալու համար ամենահարմար տարիքը 20-25-ն է, իսկ 30-ից հետո կանայք այլևս «բանի պետք չեն»: Սակայն, սա միանգամայն սխալ կարծիք է:

 

 

2.      Կանայք 30-ից հետո ավելի կայացած ու հանգիստ են դառնում: Նրանք ավելի շատ դրական կողմեր ունեն, քան 20 տարեկան աղջիկները: Իհարկե, բացասական կողմեր ևս կան, օրինակ, կենսաբանական ժամացույցն աշխատում է, շատ երեխաներ ունենալու հավանականությունը նվազում, սակայն ընտանեկան կյանքում նրանք ավելի լավ են իրենց դրսևորում:

 

 

3.      Սկսենք նրանից, որ 30 տարեկան տղամարդիկ ու կանայք դեռ երիտասարդ են, սակայն հասցրել են կայանալ, մասնագիտություն ձեռք բերել, սիրելի աշխատանք ունեն, ոմանք նաև սեփական բնակավայր: Նույնիսկ մոլի ֆեմինիստներն արդեն սովորել են պատրաստել ու տունը կարգի բերել:

 

4.      Այս տարիքի կանայք դադարում են տարբեր փորձարկումներ անել իրենց արտաքին տեսքի հետ: Նրանք արդեն գիտեն, թե ինչն է սազում իրենց, գիտեն, թե ինչպես հետևել իրենց, ինչպես հոգալ իրենց առողջության մասին: Հենց այս պատճառով էլ նրանք ավելի խնամված տեսք ունեն, քան 20-ամյա աղջիկները:

 

5.      Հասուն կանայք ավելի լավ են ճանաչում մարդկանց, սակայն տղամարդկանց հանդեպ ավելի քիչ պահանջներ ունեն: Եթե երիտասարդ աղջիկը կարող է մերժել տղամարդուն միայն նրա մասնագիտության կամ արտաքին տեսքի պատճառով, ապա հասուն կանայք այդքան պահանջկոտ չեն: Նրանք կարող են ընդունել տղամարդուն այնպիսին ինչպիսին կա, հարմարվել նրա սովորություններին ու խնայել ծանր պահերին:

 

6.      Համարվում է, որ 30-ից հետո դժվար է սիրահարվել, սակայն այդպես չէ: Մարդիկ կարող են սիրահարվել ցանկացած տարիքում, ու ամուսնանալ այն ժամանակ, երբ պատրաստ կլինեն դրան:

 

7.      Շատ ամուսնություններ կայանում են համալսարանն ավարտելուց հետո: Որպես կանոն այս ամուսնությունները խորտակվում են 10 տարի անց: Բանն այն է, որ մարդիկ փոխվում են, նրանց ճաշակներն ու հայացքները տարիների ընթացքում էլ չեն համապատասխանում: Իսկ հասուն տարիքում նման խնդիր չկա: Մարդն արդեն կազմավորված է ու պատրաստ է լուրջ և երկարատև հարաբերությունների:

 

8.      Հասուն կանայք ձերբազատվում են պատանեկան բարդույթներից, և դեռ տարիքի հետ կապված բարդույթներ  չունեն, հետևաբար՝ ավելի ազատ են անկողնում:

 

9.      Երբ երիտասարդ աղջիկը պատրաստվում է ամուսնանալ, նրա ծնողները միշտ կարծում են, որ նա ավելի լավին կարող էր գտնել, իսկ երբ հասուն կինն է ամուսնանում՝ ծնողների, բարեկամների ու հարևանների աջակցությունն ապահովված է:

 

10.  Հասուն նորապսակները կարող են սեփական միջոցներով կազմակերպել իրենց հարսանյաց հանդեսը, իսկ երիտասարդները ստիպված են հույսը դնել ծնողների կամ բանկի վրա:

 

11.  30 տարեկանից հետո՝ կյանքը դեռ նոր է սկսվում:

 

Աբղյուրը՝ creu.ru

11 պատճառ 30 տարեկանից հետո ամուսնանալու համար