«Գահերի խաղում» նկարահանվել ցանկացողների թիվը 1000-ից անցել է

16:53 • 15.10.16

«Գահերի խաղը»   հեռուստասերիալը ամերիկյան ամենաթանկ հեռուստանախագծերից մեկն է: Այն սկսվել է 2011 թվականին և դեռ շարունակվում է: Այս հեռուստասերիալը պատմության մեջ ամենաշատ դիտվածներից մեկն է: 2017 թվականի ամռանը սպասվում է հեռուստասերիալի յոթերորդ մասի ցուցադրությունը:

 

 Ինչպես հայտնում է popcornnews.ru-ը, Իսպանիայում կայանում է ֆիլմի մասսայական տեսարաններում նկարահանվելու  համար դերասանների քասթինգ: Քասթինգին մասնակցել են ավելի քան 1000 հոգի, իսկ ֆիլմի նկարահանման համար անհրաժեշտ են 200 տղամարդ և 50 կին: Նկարահանումները տևելու են 6 օր, ամեն օրվա համար վճարվելու է 54 եվրո:

 

Շատերը նույնիսկ գիշերը փողոցում են անցակացրել, որպեսզի առաջինը հասնեն սիրված հեռուստասերիալի քասթինգին: Պրոդյուսերները խուճապի են մատնվել, քանի որ շատ դժվար է մարդկանց նման քանակի միջից ընտրել ինչ որ մեկին:

«Գահերի խաղում» նկարահանվել ցանկացողների թիվը 1000-ից անցել է