Ջազը շրջում է Երևանի գիշերներում (լուսանկարներ)
Ամերիկացիները վստահ են, որ աշխարհին տվել են սահմանադրություն, ջազ ու բեյսբոլ: Գուցե այդպես էլ կա: Բայց, հավանաբար, առաջին տեղում պետք է ջազը դնել: Այն նույն ջազը, որն, ինչպես ասնում են, փրկեց ԱՄՆ-ն «Մեծ դեպրեսիա»-ի տարիներին և մի քանի սերնդի ճակատագիր որոշեց: Ջազը փրկեց, փրկվեց ու անգամ հաստատվեց օվկյանոսից այս կողմ` մեր երկրում, իսկ այս օրերին մասնավորապես: Երևանն ու նրա բնակիչներն ունեն հնարավորություն ճաշակելու ջազի հսկայական չափաբաժին, քանի որ ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո Պրոդաքշն» ընկերությունը ներկայացնում են տարվա ամենաջազային իրադարձությունը Հայաստանում՝ «Yerevan Jazz Fest» ամենամյա ջազ փառատոնը:
Փառատոնի բացմանը Tert.am Life-ն արդեն անդրադարձել էր: Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ փառատոնի պաշտոնական բացումը: Ելույթ ունեցավ իր սերնդի լավագույն ջազ երգչուհիներից մեկը՝ Դի Դի Բրիջուոթերը: Երգչուհին Գրեմիի եռակի դափնեկիր է, արժանացել է «Թոնիի»:
Փառատոնի երկրորդ օրը նշվեց բացօթյա համերգով: Մոսկվա կինոթատրոնի բակը իր շուրջն էր հավաքել ջազասերներին: Աբովյան փողոցում ջազի հնչյունների, ոճի սիրահարների ու ջերմ ծափերի պակաս չկար:
Նյութը` Անահիտ Կասամանյանի
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի



















