4 ազդանշան, որ սխալ տղամարդու եք ընտրել

15:58 • 15.10.16

Կարևոր չէ, տղամարդը իրեն գռեհիկ է պահում ձեր հանդեպ, թե ուրիշների: Միայն այդ փաստն արդեն լուրջ ազդանշան է: Սակայն, creu.ru-ն գրում է ոչ թե բացահայտ ազդանշանների մասին, այլ ավելի խորը, զգացականների:

 

1.       Դուք սկսել եք վատ տեսք ունենալ

 

Կարևոր չէ, թե որ ժամին եք արթնանում, դիմահարդարված եք, թե ոչ՝ նրա կողքին դուք շուտ եք հոգնում, կորցնում եք աչքերի փայլը: Սա նշանակում է, որ այդ հարաբերությունները խլում են ձեր էներգիան:

 

2.       Ձեր տրամադրությունը հաճախ է փոփոխվում

 

Դուք ծայրահեղ զգացմունքներ ունեք: Կամ շատ երջանիկ եք, կամ դժբախտ: Օրվա ընթացքում ձեր տրամադրությունը մի քանի անգամ փոխվում է: Դուք փորձում եք ավելի շատ ժամանակ անցկացնել նրա հետ, իսկ նա դա թույլ է տալիս ձեզ:

 

3.       Դուք անհանգիստ եք

 

Դուք վստահ չեք նրա զգացմունքների վրա: Փորձում եք վերահսկել նրան, քանի որ կարծում եք, որ նա ստում է: Նա չի փորձում շատ ժամանակ անցկացնել ձեզ հետ:

 

4.       Դուք մտածում եք, որ կարող եք կորցնել նրան

 

Ամեն անգամ, երբ վիճում եք՝ հաշտվելու համար առաջին քայլը դուք եք անում: Դուք մտածում եք, որ ցանկացած կռիվ կարող է վերջինը դառնալ: Իսկ նա շարունակում է ձեզ իրեն ենթարկել ու «ստիպել», որ հնազանդվեք:

4 ազդանշան, որ սխալ տղամարդու եք ընտրել