«Պարող միլիոնատերը» կրկին զարմացնում է

14:42 • 15.10.16

Իտալացի միլիոնատեր Ջանլուկա Վակկին հայտնի է դարձել Instagram-ում հրապարակված կարճ տեսահոլովակների շնորհիվ: Նրա վարակիչ պարերը միանգամից տարածվել են ամբողջ համացանցում:

 

woman.ru-ն հայտնում է, որ Վակկին նոր տեսահոլովակ է հրապարակել, որը ապշեցրել է բոլոր երկրպագուներին: Տեսահոլովակում նա դասական կոստյումով է, և ասում է, որ պարտադիր չէ, որ կոստյումով մարդիկ լուրջ լինեն: Այնուհետև նա կանգնում է ու ցուցադրում, որ տաբատ չունի և 10 սանտիմետրանոց բարձրակրունկ կոշիկներով սկսում է պարել:  

 

 

Առաջարկում ենք դիտել տեսանյութը:

 

 

 

«Պարող միլիոնատերը» կրկին զարմացնում է