Սարսափելի ծաղրածուները կամ Կլոունվիլ
Իտալացի լուսանկարիչ Էոլո Պերֆիդոն լուսանկարչության յուրօրինակ ոճ ունի: Ինչպես հայտնում է bigpicture.ru-ն՝ նա լուսանկարում է մարդկանց ծաղրածուների դիմակներով:
Լուսանկարները բավականին վախեցնող են ստացվում, հատկապես այն մարդկանց համար, ովքեր վախենում են ծաղրածուներից: Հայտնի փաստ է, որ ծաղրածուների նկատմամբ վախի զգացողությունը կամ կլոունաֆոբիան լուրջ հոգեբանական հիվանդություն է: Այն հօգուտ իրենց են օգտագործում հանցագործներն՝ առավել սարսափելի տպավորություն թողնելու համար:
Ծաղրածուի կերպարն ի սկզբանե ստեղծված է եղել մարդկանց զվարճացնելու համար: Սակայն, ժամանակի ընթացքում մարդը դադարել է վստահել դիմակավոր մեկին, իսկ ծաղրածուները ոչ միայն ծիծաղեցնում, այլև վախեցնում են:




















