«Ազիզյանները» սիթքոմի առաջին կադրերը (տեսանյութ)

17:37 • 18.10.16

«Արմենիա Պրեմիում» ալիքով Ucom-ի բաժանորդները հնարավորություն կունենան դիտելու  «Ազիզյանները» սիթքոմը, որի գլխավոր դերակատարը Հայկ Մարությանն է:

 

Համացանցում հայտնվել է սիթքոմի անոնսը:

 

Հիշեցնենք, որ Հայկը մարմնավորում է Գառնիկ Ազիզյանի կերպարը՝ հագուստի խանութի վաճառող, ընտանիքում միակ աշխատողը: Տիկին Ազիզյանը ծուլանում է կատարել անգամ տնային տնտեսուհու պարտականությունները: Երեք երեխաներին էլ հոր խնդիրները չեն հետաքրքրում. դուստրը ցանցաբնակ է, ակտիվ բոլոր սոցցանցերում, ավագ որդին անհաջողակ և գործազուրկ է, իսկ կրտսեր տղան՝ դպրոցական:

 

 

Ավելի ուշ մեզ հետ զրույցում Հայկը նշել էր. «Սա ընտանեկան սիթքոմ է: Ոգեշնչվել եմ իմ մանկության և երիտասարդության սիթքոմից՝ « Married with Children»: Միշտ երազել եմ նման ֆիլմ նկարել, բայց հայկական ընտանիքի մասին: Այսօր դա իրականացրել ենք: Սցենարը բոլորովին նոր է գրվել: Սա հայկական ընտանիքի պատմություն է: Եթե այնտեղ ամերիկյան 80-ականների ընտանիքն է, ապա մեր սիթքոմում՝ 21-րդ դարի: Միայն միտքն է նույնը՝ հայրը աշխատում է, իսկ ընտանիքի մյուս անդամները ծախսում են»:

 

 

Ընտանեկան դիտման համար նախատեսված իրավիճակային կատակերգության հերոսներին մարմնավորել են Անի Լուպեն, Սաթենիկ Հազարյանը, Իշխան Ղարիբյանը, Սուրեն Առուստամյանը և այլ հայտնի դերասաններ:

«Ազիզյանները» սիթքոմի առաջին կադրերը (տեսանյութ)