Ի՞նչ անել, եթե նա «սառում» է ձեր նկատմամբ
Բոլոր զույգերի կյանքում մի պահ է գալիս, երբ նրանց հարաբերությունները սկսում են սովորական թվալ: Նրանք հոգնում են միմյանցից ու ցանկացած երևույթ սկսում է ձանձրալի թվալ: Տղամարդիկ ավելի արագ են հոգնում ու ավելի արագ են կորցնում հետաքրքրությունը:
Դուք կարող եք գուշակել, թե ինչն եք սխալ արել, կամ ինչպես փոխել իրավիճակը, սակայն դա չի օգնի:
Ինչպես նշում է kleo.ru-ն՝ նախ պետք է տեսնել բոլոր նշաններն ու հասկանալ պատճառը, հետո արդեն լուծում փնտրել:
Ահա մի քանի նշան, որ նա սառում է ձեր նկատմամբ:
1. Նա սթրեսի մեջ է:
Հաճախ, տղամարդիկ խնդիրներ են ունենում աշխատավայրում, և ավելի դժվարությամբ են դրանք հաղթահարում՝ քան կանայք: Նրանք ամբողջ օրվա ընթացքում միայն աշխատանքի մասին են մտածում, ու կնոջն ուշադրություն չեն դարձնում: Բնական է, որ կնոջը պետք է թվա, որ տղամարդն օտարանում է իրենից:
2. Նա զգում է, որ այն մարդը չէ, ով ձեզ պետք է
Տղամարդը կարծում է, որ ձեզ ուրիշ մեկն է հարկավոր, երբ դադարում է ձեզ համար օգտակար լինել: Նա այլևս չի կարողանում կատարել ձեր ցանկություններն ու ձեզ ժամանակ հատկացնել: Յուրաքանչյուր տղամարդ ցանկանում է իր ընտանիքի համար հերոս լինել, և եթե դա չի հաջողվում՝ նա խորը դեպրեսիայի մեջ է ընկնում: Հուսադրեք նրան, ու հիշեցրեք, որ ձեզ համար նա ամենալավն է:
3. Նրան պետք է ընկերների հետ ժամանակ անցկացնել:
Տղամարդուն ևս պետք է շփում, պետք են ընկերներ: Նա հաճախ է զոհում այդ հանդիպումներն՝ ընտանիքի հետ մնալու համար, սակայն, եթե կինը ցանկանում է ուրախ ու հանգիստ ընտանիք ունենալ, նա պետք է չխոչնդոտի ամուսնու ու նրա ընկերների հանդիպումներին:
4. Դուք կախված եք նրանից:
Որոշ ժամանակ տղամարդն ավելի շատ է ներդնում ձեր հարաբերություններում, քան դուք: Փորձեք կիսել նրա օրը, օգնել նրան: Կախում մի ունեցեք տղամարդուց, հակառակ դեպքում նա կարող է կառավարել ձեզ:
5. Նա հոգնում է աշխատավայրում
Աշխատավայրում առաջացող խնդիրները, մեծ զբաղվածությունն ու հոգնածությունը կարող են պատճառ հանդիսանալ, որ տղամարդը չցանկանա շփվել կնոջ հետ, ու առանձնանա:







